ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Դպրոցը ստեղծվել է 1962թ.-ին, անվանակոչվել է Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցը եղել է մաթեմատիկական թեքումով: Առաջին տնօրենը՝ Միքայել Մանուկյանը, այժմ էլ դասավանդում է Երևանի մանկավարժական համալսարանում, մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Հենց իր գիտական-մանկավարժական նախաձեռնությունների շրջանակում էլ 1963թ -ին դպրոցում ստեղծվել է «Երազողների համալսարանը», որը ապահովել է աշակերտների բացարձակ ինքնավարություն: Դպրոցի ուսուցիչների և լավագույն աշակերտների շնորհիվ ովքեր հիմա էլ հանրապետությունում և հանրապետությունից դուրս զբաղեցնում են բարձր պաշտոններ, կրթօջախում մշտական խրախուսվել է գիտական մտքի զարգացումը՝ զուգակցվելով մարդ դաստիարակելու դժվարին գործին: 1967թ.-ին դպրոցը մասնակցել է հանրապետական «Ուրախների և հնարամիտների» մրցույթի եզրափակիչ փուլին: Համագործակցել է Սուխոմլինսկու հիմնադրած Պավլիշի դպրոցի հետ, ունեցել է փոխադարձ այցելություններ:
Դպրոցը ստեղծվել է 1962թ.-ին, անվանակոչվել է Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցը եղել է մաթեմատիկական թեքումով: Առաջին տնօրենը՝ Միքայել Մանուկյանը, այժմ էլ դասավանդում է Երևանի մանկավարժական համալսարանում, մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր... Կարդալ ավելին

Դպրոցի հաջողությունների մասին գրում էին ոչ միայն հանրապետական ու միութենական թերթերը, այլ նաև արտասահմանյան մամուլը՝ Ճապոնիայի Եվրոպական երկրների: Փորձ է արվել դպրոցում եղած մանկավարժական նորամուծությունները ներդնել իրենց դպրոցներում: Այս ամենի շնորհիվ 1972թ, դպրոցը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով (միակը խորհրդային դպրոցների մեջ): Լավագույն ավանդույթները շարունակվել են նաև հաջորդ տնօրենների ղեկավարության տարիներին: Դպրոցին մեծ համբավ է բերել դպրոցական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում էին ինքնուս նկարիչ, դպրոցի մանկավարժ Հովհաննես Ավետիսյանի, քաղաքի հայտնի նկարիչների ինչպես նաև դպրոցի տաղանդաշատ աշակերտների գործերը: Երկրաշարժին դպրոցի շենքը մասնակի փլուզվեց և քանդվեց: Սակայն ի պատիվ դպրցի տնօրինության ու վասատակաշատ ու նվիրյալ ուսւոցիչների՝ տնակ-դպրոցում անգամ դպրոցը շարունակեց իր ավանդույթները: 2005թ, բարերար Ժ. Դորյանի և Համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվեց դպրոցի նոր շենքը, ինչը հնարավորություն տվեց, որ լիարժեք օգտագործվեն ուսուցիչների և աշակերտների հնարավորությունները: Մինչև օրս էլ դպրոցի աշակերտները լավագույն արդյունքներ են ապահովում, սպորտային, մշակութային միջոցառումներին, մասնակցում են մարզային և հանարապետական օլիմպիադաներին: Դպրոցի բարի համբավը այսօր էլ քաղաքի տարբեր մասերից կրթօջախ է բերում աշակերտների, որոնց կրթության և դաստիարակության գործը մեծ պատասխանատվությամբ են ստանձնել արդեն այսօրվա լավագույն մասնագետները:

ՖՈՏՈԱԼԲՈՄ

test

Նախակրթարան

test

test

test

Диалоги о России

Диалоги о России

Диалоги о России

Диалоги о России

ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ
Միշա Մանուկյան
Մարտին Նալբանդյան
Արամ Մուղնեցյան
Միշա Մանուկյան
Դպրոցի տնօրեն 1962- 1970թթ
Մարտին Նալբանդյան
Դպրոցի տնօրեն 1970- 1991թթ
Արամ Մուղնեցյան
Դպրոցի տնօրեն 1991- 2008թթ