ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ կրթական միջավայրի ձևավորում և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների կրթում ու դաստիարակում:
Դպրոց բոլորի համար, դպրոց, որտեղ կարող են հաջողությամբ սովորել և՛ սովորական, և՛ օժտված երեխաները: Որակյալ կրթությունը շարունակում է մնալ գերակայությունների շարքում՝ որպես ազգային արժեք և առաջընթացի կարևոր գործոն:
Բարձրակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ կրթական միջավայրի ձևավորում և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների կրթում ու դաստիարակում:
Դպրոց բոլորի համար, դպրոց, որտեղ կարող են հաջողությամբ սովորել և՛ սովորական, և՛ օժտված երեխաները: Որակյալ կրթությունը շարունակում է մնալ գերակայությունների շարքում՝ որպես ազգային արժեք և առաջընթացի կարևոր գործոն:

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դպրոցը ստեղծվել է 1962թ.-ին, անվանակոչվել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցը եղել է մաթեմատիկական թեքումով: Առաջին տնօրենը՝ Միքայել Մանուկյանը, այժմ էլ դասավանդում է Երևանի մանկավարժական համալսարանում, մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր ... Դպրոցը ստեղծվել է 1962թ.-ին, անվանակոչվել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցը եղել է մաթեմատիկական թեքումով: Առաջին տնօրենը՝ Միքայել Մանուկյանը, այժմ էլ դասավանդում է Երևանի մանկավարժական համալսարանում, մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Հենց իր գիտական-մանկավարժական նախաձեռնությունների շրջանակում էլ 1963թ -ին դպրոցում ստեղծվել է «Երազողների համալսարանը», որը ապահովել է աշակերտների բացարձակ ինքնավարություն: Դպրոցի ուսուցիչների և լավագույն աշակերտների շնորհիվ ովքեր հիմա էլ հանրապետությունում և հանրապետությունից դուրս զբաղեցնում են բարձր պաշտոններ, կրթօջախում մշտական խրախուսվել է գիտական մտքի զարգացումը՝ զուգակցվելով մարդ դաստիարակելու դժվարին գործին: 1967թ.-ին դպրոցը մասնակցել է հանրապետական «Ուրախների և հնարամիտների» մրցույթի եզրափակիչ փուլին:

Տեսնել ավելին
Տեսնել ավելին

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

Գայանե Ժորայի Բիչախչյան

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
Գայանե Ժորայի Բիչախչյան
Գայանե Ժորայի Բիչախչանը ծնվել է 1963թ. Լենինականում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը... Կարդալ ավելին
Գայանե Ժորայի Բիչախչանը ծնվել է 1963թ. Լենինականում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1984թ. գերազանցությամբ ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն: 1989թ-ից աշխատել է Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1994թ-ից մինչև 2008թ.-ը աշխատել է որպես Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն: 2008թ. -ից մինչև օրս աշխատում է Գյումրու N 29 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն: Աշխատանքի ընթացքում ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր: Ամուսնացած է, ունի երկու երեխա: